1389 դիտում
20:59 31-03-2016
Տարոն Մարգարյանը պարգևատրել է դպրոցականների շախմատի 10-րդ օլիմպիադայի քաղաքային փուլի հաղթողներին
Քաղաքապետարանի ճեմասրահում ամփոփվել են Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 10-րդ օլիմպիադայի Երևանի քաղաքային փուլի արդյունքերը: Հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը և ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:
Շախմատի դպրոցականների 10-րդ օլիմպիադայի համայնքային փուլին ընդհանուր առմամբ մասնակցել է 175 կրթական հաստատություն, որոնցից քաղաքային փուլին մասնակցելու իրավունք էր ստացել 10-ը:
Մրցույթում առաջին հորիզոնականն զբաղեցրել է Երևանի 55 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ և երրորդ հորիզոնականները, համապատասխանաբար, զբաղեցրել են 74 հիմնական և 119 ավագ դպրոցների թիմերը:
Հաղթող թիմերին մեդալներն ու հաղթական գավաթները հանձնել է անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Դպրոցականների շախմատի 10-րդ օլիմպիադայի քաղաքային փուլին մասնակցած մյուս կրթօջախներն էլ արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի:
Երևանյան փուլի եզրափակիչ երկօրյա մրցումներն, ավանդույթի համաձայն, այս տարի ևս անցկացվել են քաղաքապետարանի ճեմասրահում:
Նմանատիպ նյութեր
1134 դիտում
19:12 24-03-2015
Տարոն Մարգարյանը պարգևատրել է դպրոցականների շախմատի 9-րդ օլիմպիադայի քաղաքային փուլի հաղթողներին
3224 դիտում
16:05 31-05-2017
Տարոն Մարգարյանը պարգևատրել է շախմատի դպրոցականների համաքաղաքային հուշամրցաշարի հաղթողներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
805 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
640 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
751 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված