211652_close_icon
views-count3252 դիտում article-date 20:05 01-04-2016

Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Վլադիմիր Մելքոնյանի սպանության դեպքի առթիվ

Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Աշոտի Մելքոնյանի սպանության դեպքի առթիվ։ 01.04.2016թ.՝ ժամը 12:20-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Աշոտի Մելքոնյանը: Վ.Մելքոնյանը զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Երրորդ կայազորային քննչական բաժնում ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: [b] ՀՀ քննչական կոմիտե[/b]

Նմանատիպ նյութեր