3565 դիտում
21:31 04-04-2016
Լուիս Էնրիկե. Մեսին, Սուարեսն ու Նեյմարը մեքենաներ չեն, հնարավոր չէ միշտ հաղթել
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իր տեսակետն է հայտնել Մեսի-Սուարես-Նեյմար հարձակողական գծի մասին:
«Մեսին, Սուարեսն ու Նեյմարը աշխարհում լավագույններն են: Բայց նրանք մեքենաներ չեն: Հնարավոր չէ, որ «Բարսելոնան» միշտ հաղթի նրանց շնորհիվ:
Թիմի նվաճումները միայն հարձակողական եռյակի հետ չեն կապված: Պետք չէ նրանց մեղադրել, երբ ինչ որ բան մեր օգտին չի լինում: Սակայն այդ եռյակն այժմ լավ մարզավիճակում է գտնվում:
Ինչ վերաբերում է «Ատլետիկոյի» հետ Չեմպիոնների լիգայի առաջիկա դիմակայությանը, ապա մեր թիմը բավական լավ խաղամակարդակի վրա է: Մենք չենք փոխի մեր խաղաոճը: Մեր նպատակը մրցակցից ավելի լավ խաղալն է: Դա «Բարսելոնային» կմոտեցնի հաջողություններին», ասել է Էնրիկեն:
Նշենք, որ «Բարսելոնա»-«Ատլետիկո» հանդիպումը կկայանա ապրիլի 5-ին:
Նմանատիպ նյութեր
1675 դիտում
16:53 05-02-2021
Լուիս Սուարեսն ու Լիոնել Մեսին նավարկել են արձակուրդում
2092 դիտում
13:54 24-11-2015
Դիեգո Սիմեոնե. Չեմ հասկանում, թե ինչպես են Մեսին, Սուարեսն ու Նեյմարը իրար հետ լեզու գտնում
1134 դիտում
23:37 12-09-2014
Նեյմարը բացառիկ խաղացող է. Լուիս Էնրիկե
Այս բաժնից
1408 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1210 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1774 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում