211652_close_icon
views-count71358 դիտում article-date 11:25 05-04-2016

Գագիկ Շամշյանի խնդրանքը՝ ՀՀ Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին. այս ձևով օգնենք վիրավոր զինվորներին

Այս օրերին ծանրաբեռնված վիճակ է նաև Երևան-Ստեփանակերտ ավտոճանապարհին՝ մեզ հայտնի պատճառներով: Գորիս-Սիսիան ավտոճապարհի մարդաբոյ փոսերը պատճառ են դառնում վթարների՝ Արցախից Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենաների վարորդների համար: Եթե նախկինում նշված ճանապարհահատվածն անցնում էին մի քանի րոպեում, ապա հիմա շտապօգնության մեքենաները վիրավորներին ռեանիմոբիլով տեղափոխում են 1,5 ժամվա ընթացքում: Խնդրում ենք Կապի և Տրանսպորտի նախարարությանը, որպեսզի գոնե այդ հատվածում կատարվեն ճանապարհի փոսալցման աշխատանքներ, որպեսզի շտապօգնության մեքենաները կարողանան օպերատիվորեն վիրավորներին հասցնել հիվանդանոց:

Նմանատիպ նյութեր