211652_close_icon
views-count3881 դիտում article-date 22:19 05-04-2016

«Ռեալի» երկրպագուները դատի են տվել Ֆլորենտինո Պերեսին

Մադրիդի «Ռեալի» երկու երկրպագու դատի են տվել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին: Երկրպագուների հայցը Պերեսի նկատմամբ պայմանավորված է Իսպանիայի Գավաթի խաղարկությունից «Ռեալի» հեռացմամբ: Երկրպագուների հայցը գրանցել է կատալոնացի փաստաբան Ֆելիպե Իսկյերդոն: Երկրպագուների կարծիքով, «Ռեալին» Իսպանիայի Գավաթից հեռացնելը իրենց բարոյական և նյութական վնաս է հասցրել: Նրանք հայտարարել են, որ դրա պատճառով ծաղրի են ենթարկվել: Հիշեցնենք, որ «Ռեալը» Իսպանիայի Գավաթի խաղարկությունից հեռացվել էր, քանի որ նրա կազմում հանդես էր եկել կիսապաշտպան Դենիս Չերիշևը, որը Գավաթի նախորդ խաղարկությունում երկու դեղին քարտի պատճառով որակազրկված էր և պետք է բաց թողներ խաղը:

Նմանատիպ նյութեր