211652_close_icon
views-count1563 դիտում article-date 14:29 29-09-2016

Երուսաղեմում հրաժեշտ են տալիս Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսին

Երուսաղեմի խորհրդարանի շենք է բերվել Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի աճյունը, որտեղ այսօր ողջ օրվա ընթացքում նրան հրաժեշտ տալու կգնան հազարավոր իսրայելցիներ, հաղորդում է Ria Novosti-ն։ Հիշեցնենք, որ հրեական պետության 9-րդ ղեկավար, Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր, 93-ամյա քաղաքկան գործիչը մահացել է երեկ՝ այդպես էլ չհաղթահարելով 2 շաբաթ առաջ ստացած կաթվածի հետևանքները։ Պերեսի աճյունը խորհրդարան է տեղափոխվել ոստիկանական ավտոմեքենաների ու հեծելազորի ուղեկցությամբ։ Ողջ երկրում իջեցված են պետական դրոշները։ Առաջինը խորհրդարան են այցելել Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, վարչապետ Բենիամին Նեթանյահուն, խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշտեյնը, ընդդիմադության ղեկավար Իցխակ Հերցոգը։ Հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 30-ին։ Պերեսին հողին կհանձնեն Երուսաղեմի Հերցլի լեռան ազգային գերեզմանոցում։ Ներկա կլինեն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդուն, Ուելսի արքայազն Չարլզը, Գերմանիայի նախագահ Յոհաիմ Հաուկը, ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը և այլք։

Նմանատիպ նյութեր