8157 դիտում
20:17 06-04-2016
Կկանոնակարգվի օդանավակայանում ուղևորների հաշվառման գործընթացը
Օդանավակայանում ուղևորների հաշվառման ընթացքում առաջացող խնդիրների լուծման, ուղևորների հաշվառման բնականոն ընթացքի ապահովման համար կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած` «ՀՀ-ից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար պետական տուրքի գանձումը կազմակերպություններին պատվիրակելու կարգը հաստատելու մասին» որոշման մեջ: Որոշմամբ, մասնավորապես, մինչև 12 տարեկան երեխաների համար համապատասխան «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնության կիրառման համար հիմք հանդիսացող փաստաթուղթ է համարվում երեխայի անձնագիրը, իսկ այն օտարերկրյա պետությունների քաղաքացիների համար, որոնց երեխաների տվյալները ներառվում են ծնողի անձնագրի մեջ` ծնողի անձնագիրը:
Այդ արտոնության կիրառման նպատակով պետական տուրք վճարողներն արտոնության կիրառման համար հիմք հանդիսացող փաստաթղթի լուսապատճենները պետք է ներկայացնեն պետական տուրք գանձող կազմակերպությանը, մինչդեռ օրենքով արտոնության կիրառման համար նախատեսվում է հավաստող փաստաթղթերի ներկայացումը և ոչ թե դրանց լուսապատճենների տրամադրումը համապատասխան կազմակերպությանը:
Հետևաբար, որոշման կիրառման արդյունքում օդանավակայանում ուղևորների հաշվառման ընթացքում առաջանում է հաշվառման բնականոն գործընթացի խաթարում` ստեղծելով անհարկի լարվածություն օդանավակայանի մեկնման սրահի հաշվառման հատվածում, ինչն, իր հերթին, հանգեցնում է ուղևորների դժգոհության:
Ըստ այդմ՝ նախատեսվում է պետական տուրք վճարողների կողմից օրենքի 29-րդ հոդվածով սահմանված արտոնության ստացման համար արտոնությունը հաստատող փաստաթղթի լուսապատճենի ներկայացման պահանջը հանել:
Նմանատիպ նյութեր
700 դիտում
14:23 19-04-2023
Նոր օրինագիծ. Արցախում կկանոնակարգվի շարժական գույքի գնահատման գործընթացը
Այս բաժնից
610 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
820 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
835 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են