211652_close_icon
views-count2924 դիտում article-date 19:34 07-04-2016

Փաստաբանները խնդրում են չեղյալ համարել Ասանժի ձերբակալումը՝ առողջական խնդիրներից ելնելով

«WikiLeaks»-ի փաստաբանները կոչ են արել Ստոկհոլմին՝ հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալումը չեղյալ համարելու համար, քանի որ նա ունի առողջական խնդիրներ: Այս մասին հայտնում է Rusia Today (RT)-ը՝ հիմք ընդունելով Շվեդիայի հանրային հեռուստատեսության հաղորդած տվյալները: Ռուսական աղբյուրը նշում է, որ փաստաբաններ Թոմաս Օլսսոն և Պեր Սամուելսսոնը վստահեցնում են, որ Ասանժը առողջական խնդիրներ ունի և կարիք ունի շտապ բուժզննման: Ասանժը, սակայն, շարունակում է մնալ Լոնդոնում` Էկվադորի դեսպանատանը` ձերբակալման սպառնալիքի տակ և չի կարող դուրս գալ ու բուժօգնություն ստանալ Մեծ Բրիտանիայում: 2012 թ.-ից սկսած ավստրալիացին մեկուսացված է Էկվադորի դեսպանատանը, որի իշխանությունները նրան այդ կարգավիճակը տվել էին՝ վախենալով, որ նա Լոնդոնից կուղարկվեր Շվեդիա, այնուհետև՝ Միացյալ Նահանգներ: RT նշում է, որ Ստոկհոլմի դատարանը կհայտնի WikiLeaks-ի հիմնադրի ազատ արձակման մասին այն բանից հետո, երբ Շվեդիայի դատարանը մինչև ապրիլի 13-ը կկայացնի վճիռը: Ավստրալիայի լրագրողը կալանավորվել է դեսպանատանը՝ համաձայն ՄԱԿ-ի կամայական կալանավորումների աշխատանքային խմբի որոշման: Աշխատանքային այս խումբը խնդրել է Միացյալ Թագավորությանն ու Շվեդիային վերջ դնել Ասանժի ազատազրկմանը և նշել, որ դա պարտադիր է և պետությունները պարտավոր են կատարել դա: Էկվադորն իր հերթին վերահաստատել է, որ քառասունչորսամյա քաղաքացու ձերբակալությունն անօրինական է, և կոչ է արել կառավարություններին համապատասխան գործողություններ ձեռնարկել, նշում է [url=http://www.newsecuador.ec/one_news.php?id=1457]«Հայ-Էկվադորական Բարեկամություն» [/url]հասարակական կազմակերպության կայքը:

Նմանատիպ նյութեր