1913 դիտում
21:02 07-04-2016
ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Այսօր` ապրիլի 7-ին, ՊԲ շտաբում ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուոռլիքին, Իգոր Պոպովին և Պիեռ Անդրյուին, որին ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը:
Հանդիպմանը Արցախի պաշտպանության նախարարն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում վերջին շրջանում տեղ գտած զարգացումներին, ներկայացրել անհերքելի ապացույցներ ադրբեջանական ռազմական ագրեսիայի և մասնավորապես՝ խաղաղ ազգաբնակչության դեմ կատարված անմարդկային քայլերի վերաբերյալ:
Համանախագահներն, իրենց հերթին, վերահաստատել են խաղաղ բանակցությունների ճանապարհով հիմնախնդիրը լուծելուն միտված քայլերի անհրաժեշտությունը և քննարկել այդ ուղղությամբ իրականացվելիք հետագա գործընթացների հեռանկարը:
[b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
3601 դիտում
21:08 30-10-2018
ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը բանակի շտաբում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Այս բաժնից
568 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր
772 դիտում
17:37 18-10-2024
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վարույթով կալանավորվել է Կոտայքի 50-ամյա բնակիչ