8538 դիտում
08:37 08-04-2016
Օր յոթերորդ. Բակո Սահակյանը գիծ քաշեց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ևս ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ընդհանուր առմամբ հրադադարը պահպանվեց, չնայած որ թշնամին օրվա ընթացքում շարունակել է տարբեր տրամաչափի հրազեններից կրակել հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին երեկ տեղեկացրեց ԼՂՀ պաշտպանական բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը: Երեկվա դրությամբ հայկական բանակի զոհերի թիվը 36 է, որոնցից 9-ը՝ սպաներ, 27-ը՝ շարքայիններ, վիրավորները 122 հոգի են, որոնցից 24-ը սպաներ են, 98-ը՝ շարքայիններ: Անհետ կորածները 21 հոգի են:
Ի դեպ, զոհերի թիվը նախորդ օրվա ընթացքում աճել է անհետ կորած զինվորներից չորսի դիերը մարտի դաշտից դուրս բերելու արդյունքում: Երեկ հայկական զինուժի մեկ զինծառայող է վիրավորվել, ինչպես նաև ոչնչացվել է թշնամու մեկ անօդաչու թռչող սարք: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ պատասխանելով հայկական ԶԼՄ-ների և արտերկրից ժամանած լրագրողների հարցերին՝ մի քանի կարևոր հայտարարություններ էր արել: Նա արձանագրել է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման բանակցային ձևաչափը խեղաթյուրված է: «Խանգարված ձևաչափի պայմաններում անհնար է հասնել ԼՂՀ խնդրի կարգավորման վերջնական լուծման:
Ցանկացած առաջարկություն չի կարող իրականացվել, քանի դեռ մենք բանակցությունների կողմ չենք: Դուք գիտեք, որ 1994-ին ԵԱՀԿ բուդապեշտյան գագաթնաժողովում ընդունված որոշման համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է հակամարտության կողմ: Այս որոշումը մինչ օրս պահպանում է իր իրավական ուժը»,- հայտարարել է Բակո Սահակյանը:
Փաստորեն, ԼՂՀ նախագահը հստակ և աներկբա ասել է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանին: Ավելին՝ ԼՂՀ-ն բանակցություններին մասնակցելու է որպես ինքնիշխան սուբյեկտ, թեկուզ և միջազգային հանրության կողմից չճանաչված: Հաջորդ կարևոր ուղերձը, որը Բակո Սահակյանը հնչեցրել է, վերաբերել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը կրկին անգամ խախտելուն: «Եթե Ադրբեջանը փորձի կրկին անգամ խախտել հրադադարը, ապա մենք կիրականացնենք հակահարված նման հակառակորդի, պայմանավորվածությունները չհարգող կողմի նկատմամբ, չենք կարող այլ մոտեցում ունենալ»,- հայտարարել է ԼՂՀ նախագահը»:
[b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5263 դիտում
16:05 19-06-2016
Եվրո-2016. Ռոնալդուն նոր ռեկորդ սահմանեց, բայց «քաշեց» Պորտուգալիային. տեսանյութ
3413 դիտում
13:27 16-08-2016
Զիդանը «խաչ» քաշեց Խամեսի վրա
Այս բաժնից
1336 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1033 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»