Զիդանը «խաչ» քաշեց Խամեսի վրա
«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է մինչեւ ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը փոխել ակումբը:
Նախապատրաստական փուլի արդյունքներով, 25-ամյա կոլումբիացին չի մտնում մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ծրագրերի մեջ, որը նախապատվությունը տալիս է Լուկաս Վասկեսին, Մարկո Ասենսիոյին եւ Իսկոյին:
«Ռեալը» պատրաստ է Խամեսին վաճառել 75 մլն եվրոյով. նույնքան գումարով, որքան նրա համար վճարվել էր «Մոնակոյին»` 2 տարի առաջ:
«Ռեալի» ղեկավարություն արդեն տեղեկացրել է ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշին, որ նա Խամեսի համար նոր ակումբ փնտրի: