211652_close_icon
views-count1338 դիտում article-date 11:52 08-04-2016

Օբյեկտիվ քննության նպատակով՝ ինքնիրավչություն կատարելու վերաբերյալ քրեական գործն ընդունվել է ՀՀ ՀՔԾ վարույթ

Քաղաքացի Կարեն Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մայիսին «Էլիտ Շանթ» ՍՊ ընկերության աշխատակիցներ ոմն Գարիկը և ոմն Իշխանը, իրացնելով իրենց ենթադրյալ իրավունքները, նշված ընկերությանն ունեցած 2 մլն. 600 հազ. ՀՀ դրամ պարտքի դիմաց վերցրել են իրեն պատկանող «ՎԱԶ 2107» և «Ալֆա Ռեմեո» մակնիշի ավտոմեքենաները՝ պատճառելով էական վնաս: Ինքնիրավչություն կատարելու դեպքի առթիվ 2016թ. մարտի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվել նախաքննություն: Հետագայում ՀՀ գլխավոր դատախազը գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նախաքննությունը շարունակվում է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր