211652_close_icon
views-count14113 դիտում article-date 12:25 08-04-2016

Ոչ ոք չէր սպասում, որ այս սերունդը բոլորին պետք է գերազանցի. ես չեմ թողնի՝ իմ զավակները այսուհետեւ մաշվեն եւ արյուն տան. Պարգեւ Սրբազանի հուզիչ եւ ոգեշնչող խոսքը Արցախից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մենք փայլուն սերունդ ունենք, որ իսկապես հերոս են: Ոչ ոք չէր սպասում, որ այս սերունդը բոլորին պետք է գերազանցի: Այս մասին իր խոսքում նշել է Պարգեւ Սրբազանը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նրա խոսքը ներկայացնում է ստորեւ եւ տեսանյութով. «Այսօր, որ ամբողջ հայությունը միավորվել է, դա չքնաղ երեույթ է: Հանկարծ սրտի կանչով բոլորը մեկտեղվեցին առանց մեր խոսքի ու խնդրանքի: Սա չքնաղ երեւույթ է: Բոլոր տեղերից գալիս են եւ ամենազարմանալի հրաշք բանը՝ ԲԺշկական համալսարանի աղջիկների 80 տոկոսն է գալիս, Կոնսերվատորիայի երգչուհիներն են գալիս: Նախորդ պատերազմի ժամանակ մենք նման բան չէինք տեսել: Արգենտինայից են զանգում, ԱՄՆ-ից, Ռուստաստանից, Ֆրանսիայից: Հենց առաջին իսկ օրվանից ամեն օր հարյուրավոր զանգեր ենք ստանում: Չես հասկանում՝ Սուրբ հոգին բոլորին միավորեց: Այս ազգին ոչ ոք չի կարող հաղթել: Ասել եմ, ասում եմ ու նորից պետք է կրկնեմ՝ հարյուր տոկոսով բոլոր հաղթանակները ապագա մերն են լինելու: Պարզապես մեզ նորից երրորդ անգամ չթողեցին առաջ գնալ: Կասեցրեցին: Սրանից հետո էլ ոչ ոք չփորձի մեզ կասեցնել: Սրանից հետո ոչ ոքի չենք լսելու: Հերի՛ք է՝ մեր արյունը թափեն, կանգնացնեն, արյունը մաշացնեն: Պետք է ծնկի բերենք թշնամուն, որ վերջնական զինադադար կնքեն Կիրովաբադում կամ Բաքվում: Հերի՛ք է մեզ խաղաղեցեն ու խաբեն: Ես չե՛մ թողնի՝ իմ զավակները այսուհետեւ մաշվեն եւ արյուն տան: Չե՛մ թողնի, սա՛ է մեր անելիքը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր