78108 դիտում
18:42 09-04-2016
Հրանտ Թոխատյանը Արցախում էր. այդ մասին իմացան միայն նրան այնտեղ տեսնողները. հուզիչ եւ ոգեշնչող մանրամասներ է ներկայացնում արցախցու եւ հերոս զինվորների հետ հանդիպումներից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սիրված դերասան Հրանտ Թոխատյանը այս օրերին եւս Արցախում էր, սակայն նա շատերի նման չէր բարձրաձայնել այդ մասին: Նրա այցի մասին իմացան միայն այնտեղ նրան տեսնողները, գյուղերի բնակիչները եւ առաջնագծի զինվորները: Նա եղել է գյուղերում, առաջնագծում հանդիպել զինվորներին եւ ոչ միայն ոգեշնչել իր ազդեցիկ խոսքով, այլեւ ինքն է ոգեշնչվել մեր զինվորների եւ բնակչության ոգով:
[color=#EF2929]
SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցի հետ զրույցում սիրված դերասանը ասաց, որ զինվորների եւ բնակչության հոգեկան վիճակը շատ լավ է:
«Իրենք գիտեն եւ զգում են, որ կանգնած են իրենց հողի վրա, որը պետք է պաշտպանվի: Եվ հենց այդ գիտակցումով էլ պաշտպանում են իրենց ընտանիքներին ու հայրենիքը: Ընկճում չկա: Զոհերի հանգամանքը շատ ցավալի է, անդառնալի, բայց զոհերը սահմանին կանգնած զինվորին ավելի են պարտավորեցրել ու անհաղթ դարձրել»,- ավելացրեց Հ. Թոխատյանը:
Ինչպես նշեցինք, Հ. Թոխատյանը այցելել է նաեւ գյուղեր ու ոգեւորվել անվախ բնակչության պահվածքով:
«Մի քանի հանդիպումներ ունեցա նաեւ գյուղերում: Կողբում կրակոցներ են լսվում, իրենք խոսում են սիլիտրայից, հողերի մշակումից, ա՛յ սա շատ կարեւոր է: Սրանում է նաեւ մեր հաղթանակը: Երեխաները պայուսակները ձեռքը գնում էին դպրոց: Միայն փակված էին այն դպրոցները, որոնք անմիջապես կարող էին կրակահերթի տակ ընկնել: Չնայած որ մի քանի անգամ ասացին, որ կռմբակոծեն Ստեփանակերտը, բայց անգամ դպրոցներն էին աշխատում: Վախ չկա: Ինչ վերաբերում է առաջնագծին, ամեն ինչն է ոգեշնչում՝ վերաբերմունքը մեկը մյուսի հանդեպ: Տեսել եմ տղաների, որ կրակել միգուցե եւ չգիտեն, բայց այնտեղ էին՝ ինչ-որ բանով օգնելու համար. թեկուզ լվացք անելու կամ ափսեն մաքրելու համար»,- մանրամասնեց նա:
Հարցին, թե ինչու նա շատերի նման չէր բարձրաձայնում, որ Ստեփանակերտում է եւ այնտեղ գտնվողները միայն իմացան այդ մասին, պատասխանեց. «Հիմա մեր երիիտասարդ դերասանները, որ գտնվում են այնտեղ, շատերը նրանց պախարակում են, բայց դա տեղին չէ, քանի որ ես տեսա ժողովրդի, երեխաների արձագանքը նրանց տեսնելիս: Եթե դերասանները կարողանում են իրենց ներկայությամբ փոխել բնակչության տրամադրությունը, ոգեւորել, արդեն այդ քայլը պախարակման ենթակա չէ: Գուցե զինվորական օգնություն չեն ցուցաբերել, բայց հոգեւոր օգնությունն էլ է պետք: Եկել է այն ժամանակը, որ նման բաներին պետք է մատների արանքով նայել: Եթե անգամ այնտեղ նկարվելու համար իրենց մեջ խիզախություն են գտել, ոչինչ, թող գնան, հասնեն այնտեղ, նկարվեն: Այսօր մեղադրելու ժամանակը չէ. յուրաքանչյուրս պետք է իմանանք՝ ինչ է պետք եւ կոնկրետ այդ գործով զբաղվենք:
[color=#EF2929]
Եկել է այն պահը, որ յուրաքանչյուրս պետք է առաջնորդվենք ոչ միայն սրտի թելադրանքով, այլ նաեւ այն գործով, ինչ կհանձնարարվի՝մեկը՝ հանդիպումներով, մյուսը՝ մեկ այլ գործով, ինչպես նաեւ հետեւելով ՀՀ պաշտպանության նախարարության եւ պաշտպանության բանակի հրահանգներին»,- նշեց Հրանտ Թոխատյանը:
[/color]
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
10624 դիտում
19:14 10-01-2018
Նմանը չունեցող հայ-վրացական ֆիլմ է լինելու. Հրանտ Թոխատյանը՝ նոր նախագծի մասին. Aysor.am