211652_close_icon
views-count3441 դիտում article-date 14:28 08-04-2016

Տոմաս Տուխել. Մենք ոչ վախեցած ենք, ոչ էլ` հիասթափված

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը մեկնաբանել է Եվրոպայի Լիգայի 1/4 եզրափակիչում «Լիվերպուլի» հետ առաջին [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/08/81818/]հանդիպումը[/url] (1:1): «Քառորդ եզրափակիչում այդպես լինում է, որ դու արժանի չես լինում հաղթանակի: Այսօր այդպես էր: «Լիվերպուլից» մենք սպասում էինք նման խաղ, սակայն սպասում էին, որ ավելի լավ կխաղայինք, փոխանցումների ընթացքում ավելի շատ տարածություն կունենանք: Մենք ի վիճակի ենք դրսում գոլ խփել: Մենք ոչ վախեցած ենք, ոչ էլ շատ հիասթափված: Մենք այսօր թոփ-մակարդակի խաղ չցուցադրեցինք, իսկ հաղթանակի համար դա անհրաժեշտ է: Մեր թիմը շատ քաղաքներում է գոլ խփել: Ֆուտբոլիստները վստահ են իրենց ուժերին և անհամբերությամբ են սպասում «Էնֆիլդում» կայանալիք հանդիպմանը», ասել է Տուխելը:

Նմանատիպ նյութեր