211652_close_icon
views-count4572 դիտում article-date 13:50 30-04-2016

Տոմաս Տուխել. Հիասթափված եմ Հումելսի որոշումից

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը անդրադարձել է պաշտպան Մատս Հումելսի՝ «Բավարիա» տեղափոխվելու ցանկությանը: «Իհարկե, հիասթափված եմ նրա որոշումից: Բայց ես առայժմ նրա մարզիչն եմ և մենք մոտակա շաբաթներին նպատակներ ունենք: Պետք է ընդունենք, որ կա ակումբների մի խումբ, որը մեզանից բարձր է: «Բավարիան» նրանցից մեկն է, բայց մենք չենք դադարի մարտահրավեր նետել Մյունխենին: «Բորուսիայում» ֆուտբոլիստներ շատ կան, որոնք հանուն ակումբ ամեն ինչ կտան: Մենք կշարունակենք խաղադաշտ մտցնել մրցունակ թիմ: Տեսնենք, թե արդյոք կիրականացվի Հումելսի տրանսֆերը: Ինչ էլ պատահի, մենք թոփ-ակումբ ենք ունենալու», ասել է Տուխելը: Ավելի վաղ նշվել է, որ դորտմունդյան թիմը Հումելսի համար 38 մլն եվրո է պահանջում: Ինքը՝ ֆուտբոլիստը, արդեն «Բավարիայի» հետ 4-ամյա պայմանագրի շուրջ համաձայնության է եկել՝ տարեկան 10 մլն եվրո աշխատավարձով:

Նմանատիպ նյութեր