1929 դիտում
15:58 08-04-2016
Մահացել է բանաստեղծ Հրաչյա Սարուխանը
Այսօր կյանքի 69-րդ տարում իր մահկանացուն կնքեց 60-ականների գրական սերնդի տաղանդավոր ներկայացուցիչներից` բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչյա Սարուխանը:
Այս մասին հաղորդում է ՀՀ գրողների միությունը:
Հրաչյա Սարուխանը ծնվել է 1947 թվականի սեպտեմբերի 1-ին, Լոռու մարզի Համզաչիման (այժմ` Մարգահովիտ) գյուղում: Ավարտել է Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի (այժմ քոլեջ) գեղանկարչության բաժինը, ապա Վանաձորի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը: 1983թ. ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի երկամյա դասընթացները: ՀԳՄ անդամ է 1978 թվականից: 1990թ. եղել է ՀԳՄ Վանաձորի գրական բաժանմունքի պատասխանատու քարտուղարը, այնուհետև նշանակվել Ստ. Զորյանի տուն-թանգարանի տնօրեն:
Հեղինակ է բանաստեղծական մի շարք ժողովածուների` «Եզրագծեր» (1977), «Հրաշք օրեր» (1981), «Վկայություններ» (1989), «Աստծո առավոտ» (1999), «Ի տրիտուր» (2005) եւ այլն: Հրաչյա Սարուխանի բանաստեղծությունների առաջին իսկ հրապարակումներն իրենց ինքնատիպությամբ, ասելիքի թարմությամբ, բանաստեղծական արտահայտչամիջոցների բազմազանությամբ նոր խոսք էին հայ պոեզիայի անդաստանում` ջերմ ընդունելության արժանանալով ընթերցողների և գրականագետների կողմից: Անուրանալի է նրա վաստակը նաեւ թարգմանության ոլորտում: Ռուս եւ համաշխարհային գրողների ստեղծագործությունների նրա թարգմանությունները աչքի էին ընկնում իրենց բնագրային հարազատությամբ եւ հայեցի հնչեղությամբ: Թարգմանության ասպարեզում նշանակալի ավանդի համար 2015 թ. արժանացել է ՀԳՄ եւ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի «Կանթեղ» մրցանակին:
Հրաչյա Սարուխանը թարգմանել է անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն եւ բազմաթիվ այլ լեզուներով:
ՀՀ Մշակույթի նախարարությունում ստեղծվել է Հ. Սարուխանի հուղարկավորության հանձնաժողով` ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ:
Հրաչյա Սարուխանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 9-ին, ժամը 17-ին, Վանաձորի Մարգարյան նրբանցքի 13 տանը, վերջին հրաժեշտը՝ ապրիլի 10-ին, ժամը 11-ից 13-ը, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնի շենքում: Հուղարկավորությունը՝ բանաստեղծի ծննդավայր Մարգահովիտ գյուղի գերեզմանատանը:
Նմանատիպ նյութեր
5733 դիտում
20:00 09-04-2016
Կյանքից հեռացել է բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչյա Սարուխանը
1836 դիտում
14:29 22-02-2015
Խոսե Սարուխանը պատվավոր դոկտորի կոչում է ստացել
1007 դիտում
14:53 01-05-2015
ԼՂՀ նախագահը մասնակցել է արցախցի անվանի բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանի խորաքանդակի բացման հանդիսավոր արարողությանը
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված