211652_close_icon
views-count1587 դիտում article-date 20:16 08-04-2016

ՀՀ Օմբուդսմենը հանդիպել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ

Այսօր` ապրիլի 8-ին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև պատվիրակության գրասենյակի ներկայացուցիչ Անդրեա Խալուպովան: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական և գործնական ամրապնդման, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, մասնավորապես՝ մարզային ստորաբաժանումների կարողությունների զարգացման հարցեր: Դեսպան Պ. Սվիտալսկին կարևորել է իրավունքների և ազատությունների ապահովման գործում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նշանակությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել իրականացնել ծրագրեր երկկողմ համագործակցության շրջանակներում: Արման Թաթոյանը, ընդգծելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կարողությունների ամրապնդման գործում Եվրոպական միության պատվիրակության դերը, հաստատել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու և համագործակցության ոլորտներն ընդլայնելու իր պատրաստակամությունը: [b]Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]

Նմանատիպ նյութեր