211652_close_icon
views-count2747 դիտում article-date 20:36 08-04-2016

Շվեդիայի հավաքականի նախկին բժիշկը ներողություն է խնդրել Իբրահիմովիչից

Շվեդիայի հավաքականի նախկին բժիշկ Ուլֆ Կարլսոնը մեկնաբանել է իր խոսքերը Զլաթան Իբրահիմովիչից, որին կասկածել էր «Յուվենտուսում» հանդես գալու ընթացքում դոպինգ ընդունելու մեջ: «Բանավեճի ընթացքում ես հստակ չարտահայտվեցի Զլաթանի վերաբերյալ: Այժմ հասկանում եմ, որ իմ խոսքերը կարող էին սխալ մեկնաբանվել: Շատ ցավալի է: Ես նման մտադրություն չեմ ունեցել: «Ներողություն եմ խնդրում Զլաթանից և բոլոր նրանցից, ում իմ խոսքերը կարող էին վիրավորել, իմ անկեղծ ներողություններս: Հուսով եմ, որ իմ անհաջող ձևակերպումները չեն ազդի Իբրահիմովիչի վրա, որին ես համարում եմ Շվեդիայի պատմության լավագույն ֆուտբոլիստը», ասել է Կարլսոնը:

Նմանատիպ նյութեր