211652_close_icon
views-count10841 դիտում article-date 16:14 14-12-2018

Ես Պուտինից ներողություն չեմ խնդրել, ներողություն եմ խնդրել Փաշինյանից․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համոզված է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է նշանակվեն ոչ թե թոշակային տարիքի պաշտոնյաները, այլ երիտասարդ և տաղանդավոր գեներալներ, որպեսզի բարձրացնեն այս կազմակերպության կարգավիճակը, գրում է [url=https://sputnik.by/society/20181214/1039157267/Lukashenko-raskryl-intrigu-naznacheniya-genseka-ODKB-.html?fbclid=IwAR3qY1l3IAmxC280QHvdYneQItLaEWZM7o1oF-cQGYSuq31x7EfidYUKxa0]sputnik.by[/url]-ը: Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ «շիլաշփոթ» է ստեղծել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Միևնույն ժամանակ խոստովանել է, որ Փաշինյանից ներողություն է խնդրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ վեճի համար: «Պուտինից ներողություն չեմ խնդրել: Ներողություն եմ խնդրել Նիկոլ Փաշինյանից նրա համար, որ ՀԱՊԿ-ի շուրջ վեճ է եղել»,- ասել է Լուկաշենկոն: Հավլել է, որ երբ Փաշինյանն իրեն է զանգահարել, ինքը հարցրել է՝ ինչու է նա Խաչատուրովին քաղաքական դրդապատճառներով կալանավորել: «Ես նրան ասացի, որ չեմ սատարում քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները»,- նշել է Բելառուսի նախագահը: Ասել է, որ և Ռուսաստանի, և Ղազախստանի նախագահները Փաշինյանին մեկ հարց են տվել, թե ինչու նա չի զանգահարել ու չի խորհրդակցել կարևոր որոշում կայացնելուց առաջ. «Չէ՞ որ խնդիր մենք չէինք ստեղծել, այլ Փաշինյանը»:

Նմանատիպ նյութեր