211652_close_icon
views-count19635 դիտում article-date 12:46 09-04-2016

Հաղթանակ գյուղի բնակիչները օգնություն են հավաքել զինվորների համար. 3 տարեկան փոքրիկը գուլպա է ուղարկում զինվորին. ինչպե՞ս չհուզվես. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ Հաղթանակ գյուղի բնակիչները երիտասարդ համագյուղացիների նախաձեռնությամբ օգնություն են կազմակերպել եւ այսօր ուտելիք, հագուստ, հիգիենիկ պարագաներ են հասցնելու են առաջնագիծ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Հաղթանակի գյուղապետ Վահրամ Շարոյանը նշեց, որ մեծ ու փոքր միացել են նախաձեռնությանը: Անգամ այն ընտանիքները, ովքեր սնվելու կամ հագնելու խնդիր ունեն, մի բան գոնե բերում են, որ իրենք էլ միանան: «Մի 3 տարեկան փոքրիկ եկավ, գուլպաներ էր բերել սահմանին կանգնած զինվորների համար: Ինչպե՞ս չհուզվես»- պատմեց գյուղապետը: «Վստահ ենք, որ Հաղթանակի այս փորքիկ օգնությյան մեջ ամեն մեկը իր աղոթքը, սերն ու ջերմությունն է դրել: Եվ վստահ ենք, որ մեր միասնության շնորհիվ այս փոքրիկ օգհնությունները մեծ հաղթանակներ են բերելու»,- ավելացրեց Վահրամ Շարոյանը: Ինչպես նաեւ նշեց, որ քանի որ իրենք սահմանամերձ գյուղում են ապրում, իրենց թույլ չեն տալիս մեկնել մարտի դաշտ, հետեւաբար իրենք այս պահին միայն այս կերպ են կարող միանալ սահմանին կանգնած զինվորներին: Գյուղի դպրոցականները նամակ են գրել զինվորներին, որը ներկայացնում ենք ստորեւ. [img]/ups/images/092123100146019245062678.jpg[/img] [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ստորեւ ներկայացնում է նաև ֆոտոռեպորտաժը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր