211652_close_icon
views-count6298 դիտում article-date 20:06 09-04-2016

Հայ -ռուսական հարաբերությունները չեն կարող սրվել և նույնիսկ թուլանալ կապված վերջին դեպքերի արձագանքաման հետ

Ղարաբաղա-ադրբեջանական հարաբերությունների կտրուկ լարված վիճակը հանգեցրեց պատերազմական դրության ԼՂՀ-ի սահմանագծին:Պատերազմական իրադրության նախաձեռնողը Ադրբեջանական կողմն էր ,որը, խախտելով զինադադարն,այդ թվում հրադադարը ՝ սահմանի ամբողջական երկայնքով անթույլատրելի գործողություններ ու ռազմական քայլեր իրականացրեց ՝տալով մեծաքանակ զոհեր:Բայց այդուհանդերձ քառօրյա մարտերում մեր անկոտրում բանակը իր տոկունության և մարտունակության բարձր մակարդակի շնորհիվ կարողացավ հակահարված տալ թշնամուն և վերականգնել սահմանային իրավիճակը մինչ ապրիլի մեկը եղած ժամանակահատվածը: Պատերազմական իրավիճակի հրահրման դրդապատճառները և պատճառահետևանքային կապերը բազմաթիվ են ՝ներառելով տարբեր քաղաքական ու տնտեսական ասպեկտներ: Կարող ենք դիտարկել ,որ վերջին դեպքերի հիմնական դրդապատճառները կարող են հետևյալ հիմնավորումները լինել՝ Ադրբեջանական էլիտայի լեգիդիմության պաշտպանում ,ինչպես նաև ադրբեջանական հասարակության սոցիալ-տնտեսական ոչ բարվոք իրավիճակի արդարացում,միջազգային հանրության արձագանքի ստուգումը,մեր մարտունակության և պատրաստվածության ստուգումը:Չենք կարող բացառել նաև այն հանգամանքը ,որ Թուրքիան Ադրբեջանի միջոցով Ռուսաստանին ցանկանում է հարված հասցնել ՝օգտագործելով Ղարաբաղի ֆակտորը: Ադրբեջանը պատերազմ սկսելուց առաջ թերհաշվարկ էր կատարել և չէր էլ գիտակցում ,որ մենք հզոր ու անկոտրում բանակ ունենք,ինչը չենք կարող ասել Ադրբեջանի մասին ,որի զինվորների մեծամասնությունը վարձկաններ են ,որոնց համար ԼՂՀ-ն ուղղակի տարածք է ,իսկ մեզ համար հայրենիք: ԼՂՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման մեջ մեծ ազդեցություն կարող էր ունենալ միջազգային հանրությունը և առանձին պետություններ,սակայն պայմանավորված տնտեսական և քաղաքական ասպեկտներով միջազգային արձագանքը չի կարող լինել օբյեկտիվ՝չմոռանանք ադրբեջանական նավթադոլարները: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության կողմից զենքի վաճառքին Ադրբեջանին և մեզ միաժամանակ ,ապա այստեղ պետք է զենքի վաճառքը դիտարկենք բիզնեսի տեսանկյունից:Նման կերպ շատ պետություններ են աջակցում Ադրբեջանին նաև ստվերային ձևով: Հայկական և ռուսական հարաբերությունները չեն կարող սրվել և նույնիսկ թուլանալ կապված վերջին դեպքերի արձագանքաման հետ ,քանի որ Ռուսաստանը մեր դարավոր և միակ բարեկամն է ,ով աջակցում է մեզ և ցանկացած իրադրությունում իր զորակցությունն ,աջակցությունն է հայնտնում ՀՀ-ին:Մենք ռազմական ,ինչպես նաև տնտեսկաան հզոր համագործակցություն ունենք Ռուսաստանի հետ՝չմոռանանք ԵԱՏՄ անդամակցության մասին: Ամերիկյան և Եվրոպական գրանտակեր կառույցների վաղեմի երազանքները ու ձգտումները չեն կարող իրականանալ ,քանի որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են համագործակցության բարձր մակարդակի վրա: Ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ պետք է վարել արդյունավետ քաղաքականություն ,որը ԵԱՀԿ Մինսկի խումբը մինչ օրս չի արդարացնում ու չի հանգեցնում գործնական քայլերի ,այնինչ ավելի է սրվում լարվածությունը ՝հաշվի առնելով վերջին պատերազմական դրությունը:Հորդորներով կամ կոչերով չենք կարող հարցին տալ սպառիչ լուծում,ինչքան ձգձգվում է ԼՂՀ հարցի խաղաղ կարգավումը ,այնքան զոհերի թվաքանակի աճ ենք ունենում: Առաքարկում ենք ԼՂՀ հարցի կարգավորման մեջ դիտարկել հետևյալ առաջարկությունները՝ 1. ԼՂՀ-ի անմիջական մասնակցություն ՝որպես բանակցային կողմ 2. Թուրքիային զրկել ազդեցության իրավունքից ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում 3. Դատապարտել և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին քառօրյա պատերազմական անթույլատրելի գործողությունների համար: Մեր հաղթանակի գրավականը համայն հայության ուժերի մոբիլիզացիան է: Նյութի աղբյուրը՝ [url=http://www.slaq.am/arm/news/1091345/]www.slaq.am[/url]

Նմանատիպ նյութեր