211652_close_icon
views-count4919 դիտում article-date 15:56 10-04-2016

Աֆղանստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. ցնցումները զգացվել են Հնդկաստանում և Պակիստանում

Աֆղանստանում 6,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Երկրաշարժի ցնցումները զգացել են նաև Պակիստանի և Հնդկաստանի մայրաքաղաքներում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գինդուկուշում: Զոհերի և տուժածների մասին դեռևս տեղեկություններ չեն հրապարակվել:

Նմանատիպ նյութեր