211652_close_icon
views-count3427 դիտում article-date 15:23 02-08-2016

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել. ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Մեղրիում

Սույն թվականի օգոստոսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 14.15-ին (Գրինվիչի ժամանակով` 10.15-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.560 և արևելյան երկայնության 46.670 (Իրանի Իսլամական Հանրապետություն): Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է քաղաք Մեղրիում 2-3 բալ ուժգնությամբ:

Նմանատիպ նյութեր