211652_close_icon
views-count21910 դիտում article-date 17:49 10-04-2016

ԼՂՀ գերիների հանձնաժողով. Իրականացվել է դիակների փոխանակում

Այսօր՝ ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությանը, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է դիակների փոխանակում։ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի փոխանցմամբ, փոխանակումն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ։ Հանձնաժողովը, սակայն, թվային տվյալներ չի ներկայացրել։

Նմանատիպ նյութեր