Brent նավթի գինն անցել է 42 դոլարից
Ուրբաթ ավելի քան 6 տոկոսով բարձրացած նավթի գները շարունակում են աճել, գրում է Bloomberg պարբերականը:
Թերթը նշում է, որ դա կապված է ԱՄՆ-ում հորատման սարքերի թվի կրճատման մասին ստացված տեղեկության հետ:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի հունիսյան մատակարարումների արժեքը բարձրացել է 0,4 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 42,11 ԱՄՆ դոլար:
WTI տեխասյան նավթի մայիսյան մատակարարումների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում աճել է 0,45 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 39.90 ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայանալու է նավթ արդյունահանող երկրների խոշորագույն հանդիպումը: Քննարկվելու է արդյունահանվող նավթի սառեցման մասին համաձայնագիրը: