211652_close_icon
views-count7750 դիտում article-date 13:30 12-04-2016

Էրդողանը դատական հայց է ներկայացրել իրեն վիրավորող բանաստեղծություն ընթերցած գերմանացի հաղորդավարի դեմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայց է ներկայացրել գերմանացի հեռուստահաղորդավար Յան Բեմերմաննի դեմ, ով ZDF հեռուստաալիքի եթերում մարտի 31-ին Neo Magazin Royale հաղորդման ընթացքում Էրդողանին ուղղված վիրավորական արտահայտություններով բանաստեղծություն էր ընթերցել, հաղորդում է Reuters-ը: Դրա հետ կապված՝ թուրքական իշխանություններն այն ժամանակ Գերմանիային նոտա էին հղել՝ պահանջելով քրեական գործ սկսել հաղորդավարի դեմ: Հայցը, որը կազմվել է իրավաբանական ընկերության կողմից, ուղարկվել է Մայնց քաղաքի դատախազություն: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Նշենք, որ Թուրքիայի նախագահը հայտնի է իրեն ուղղված քննադատություններին հիվանդանգին արձագանք տալով: Մինչ օրս նա իր երկրի 1845 քաղաքացիների դեմ հայց է ներկայացրել՝ իրեն վիրավորելու համար: Նման դեպքերում նախատեսված է կամ գումարային տուգանք կամ էլ ազատազրկում՝ 1-4 տարով:

Նմանատիպ նյութեր