211652_close_icon

Գերմանացի հաքերները դատական հայց են ներկայացրել Անգելա Մերկելի դեմ

views-count1291 դիտում article-date 15:05 04-02-2014
Մի խումբ գերմանացի հաքերներ դատական հայց են ներկայացրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դեմ: Փետրվարի 3-ին նման հաղորդագրություն է հայտնվել Chaos Computer Club-ի ոչ կոմերցիոն պաշտոնական կայքում: Հաքերները մեղադրում են նրան և կառավարությանը օգտատերերի տվյալների գաղտնիքների հրապարակման մեջ: Մերկելն իր աշխատակիցների հետ միասին ԱՄՆ-ի հատուկ ծառայությանը օգնել են հետևել գերմանացի օգտատերերի սոցցանցերի խոսակցությունները: Գերմանիայի կառավարության մամլո խոսնակ Շտեֆան Զայբերգը, պատասխանելով Associated Press գործակալության տված հարցին, ընդգծել է, որ Գերմանիայում յուրաքանչյուր մարդ դատական հայց ներկայացնելու իրավասություն ունի: Այլ մեկնաբանություններ տալուց Զայբերգը հրաժարվել է:

Նմանատիպ նյութեր