211652_close_icon
views-count103605 դիտում article-date 17:31 12-04-2016

Մինչ ազերիները հայտարարում են, թե իրենք Թալիշը գրավել են, այսօր Զորավար Մանվել Գրիգորյանը Թալիշի բարձունքներում պարգևատրեց 3 ամերիկաբնակ մեր հայրենակիցների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 12-ին, ԵԿՄ նախագահ, Զորավար, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը առաջնագծում՝ Թալիշի դիմահայաց բարձունքներում, «ԵԿՄ 20-ամյակ» հոբելյանական հուշամեդալներով պարգևատրեց ԱՄՆ-ում բնակվող 3 մեր հայրենակիցներին: Նրանք են՝ Կարեն Սարգսյանը, Գառնիկ Գևորգյանը և Լևոն Աֆշարումովը: Վերջիններս պարգևատրվել են այն բանի համար, երբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում պատերազմական գործողությունների վերսկսումից հետո առաջին իսկ պահից գործուն աջակցություն են ցուցաբերել հայ զինվորներին, կամավորականներին, Արցախ աշխարհին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք իրենց միջոցներով Արցախ են ուղարկել մի քանի բեռնատար (ֆուր) ավտոմեքենաներով սննդամթերք, առաջին անհրաժեշտության պարագաներ, զինվորական հանդերձանք և դիրքերում օգտագործվող տեխնիկական միջոցներ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում պարգևատրվածներն ասում էին, որ իրենք չեն սպասում այդ պարգևատրմանը, քանի որ այն կարծիքին են, որ պետք է միասնաբար պայքարեն արտաքին թշնամու դեմ և ամեն մեկը իր փոքրիկ լուման պետք է ներդնի մեր երկրի պաշտպանության ու ամրապնդման համար. «Եթե մենք սահմանում չենք, դա չի նշանակում, որ ձեռքներս ծալած պետք է նստենք: Սահմանը պահող զինվորը, կամավորականը նաև մեր այս համեստ աջակցության անհրաժեշտությունն ունի: Ճիշտ է, պետությունը, բանակի սպայական կազմը ամեն անհնարինը անում են, բայց մենք էլ պետք է ձեռք մեկնենք մեր արծիվ տղերքին, ովքեր անքուն գիշերներ անցկացնելով՝ անառիկ են պահում մեր հայրենիքի սահմանները»: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր