Զինեդին Զիդան. Սա տոն էր ակումբի համար, հպարտանում եմ տղաներով
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Վոլֆսբուրգի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/13/82233/]հաղթանակը[/url] (3:0):
«Ֆուտբոլում ավելի լավ է տանջվել, բայց` հաղթել: Սա տոն էր ակումբի համար, բոլոր երջանիկ են, մենք կարողացանք հաջորդ փուլ դուրս գալ:
Հեշտ հաղթանակները չեն լինում: Առաջին խաղում կրած պարտությունից հետո մենք կամք ցուցադրեցինք, պայքարեցինք միչև վերջ: Ես հպարտ եմ իմ թիմի բոլոր խաղացողներով:
Ռոնալդուն առանձնահատուկ խաղացող է: Նրա գործողությունները վճռորոշ դեր ունեցան: Նա իր հեթ-տրիկով օգնեց թիմին այն պահին, երբ դա խիստ անհրաժեշտ էր», ասել է Զիդանը: