Զինեդին Զիդան. Ռոնալդուի հարցը կորոշենք ակումբի ներսում, այլ ոչ թե` հրապարակավ
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է օրերս թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քննադատական խոսքերը թիմակիցներ հասցեին:
«Պետք չէ կառչել «Ատլետիկոյի» հետ խաղից (0:1): Այն անցյալում է, պետք է շարժվել առաջ:
Կրիշտիանուն բոլորի հետ շփվել է. իմ և խաղացողների հետ: Նրա խնդիրն անցյալում է: Բոլորս էլ գիտենք, որքան կարևոր խաղացող է նա, մենք բոլորս էլ նրան աջակցում ենք: Թեման փակված է, մենք ինքներս ամեն ինչ կորոշենք: Ակումբի ներսում, այլ ոչ թե` հրապարակավ:
Ինչ վերաբերում է Իսկոյի կամ Խամեսի հասցեին քննադատություններին, ապա դա էլ ճիշտ չէ: Մենք բոլորս մի նավակում ենք ու քանի դեռ ես եմ գլխավոր մարզիչը, մենք պայքարելու ենք», ասել է Զիդանը: