211652_close_icon
views-count3506 դիտում article-date 17:59 13-04-2016

Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար ավելի քան 1 միլիարդ դրամ է հատկացվել

Զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում վերջին օրերին որոշ հայտնի և նորահայտ բլոգերներ ու պարզապես օգտատերեր հասկանալով կամ չհասկանալով իրենց պարտքն են համարում անդրադառնալ Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում առկա վիճակին (որտեղ ճանապարհային ծածկույթը ցրտաշունչ ձմռան ընթացքում սեզոնային վնասվածքներ է կրել)՝ անգործության մեջ մեղադրելով և պիտակավորելով նախարարությանը։ Տվյալ հատվածում, իրավիճակը նախարարության կողմից արձանագրվել է դեռևս վաղ գարնանը։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն անձամբ է այցելել և տեղում ծանոթացել ճանապարհի վիճակին և համապատասխան առաջարկություն ներկայացրել Կառավարություն՝ ֆինանսավորելու ճանապարհի վերականգնման համար անհրաժեշտ աշխատանքները։ ՀՀ կառավարության N346-Ն որոշմամբ գումարը տրամադրվել է մարտի 31-ին։ Աշխատանքները պետք է սկսվեին եղանակի բարելավումից անմիջապես հետո, որովհետև ձյան և մերկասառույցի պայմաններում ասֆալտապատման աշխատանքներ հնարավոր չէր կատարել։ Ապրիլի 2-ին, ռազմական գործողություններն սկսվելուց անմիջապես հետո, նախարարի հանձնարարությամբ նախարարության գրեթե ողջ անձնակազմը գտնվում էր այնտեղ։ Նախարարի կողմից մշտական կապ էր պահպանվում Արցախի իշխանությունների հետ։ Համապատասխան կառույցներին հանձնարարվել էր արտակարգ ռեժիմով իրականացնել հնարավոր բոլոր աշխատանքները՝ խցանումներ թույլ չտալու և երթևեկության անվտանգությունն ապահովելու համար։ Ճանապարհի այդ հատված տեղափոխվել էր լրացուցիչ տեխնիկա։ Նախարարությունն արդեն իսկ ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ եղանակային պայմանների փոքր-ինչ բարելավման դեպքում ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն անմիջապես սկսելու համար։ Չնայած անձրևային եղանակին՝ այժմ էլ աշխատանքները շարունակվում են. մշակվում և խճապատվում են փոսերը, որոնք կասֆալտապատվեն տեղումների դադարից անմիջապես հետո։ Տարրական տրամաբանություն ունեցող ցանկացած մեկը կհասկանար, որ անձրևի պայմաններում հնարավոր չէ ասֆալտապատում իրականացնել։ Ռազմական հակամարտության սրացման այս օրերին մեր արձանագրած ամենամեծ նվաճումը ազգային բացառիկ միասնությունն է։ Չափազանց մտահոգիչ է, երբ ծայրահեղ լարված այս իրավիճակը օգտագործվում է քարը քարի վրա չդրած և միայն խոսելը մասնագիտություն դարձրած «ակտիվիստների» կողմից՝ արհամարհելով իրականությունը, տարվող աշխատանքը, փաստերն ու հնարավորությունները՝ անտեղյակությունը ներկայացնելով իբրև մտահոգություն։ Անտեղյակությունը, անգրագիտությունն ու մեծախոսությունը մի կողմ, բայց որքանո՞վ բարոյական է այս օրերին զբաղվել ապատեղեկատվության տարածմամբ և հասարակությանը սխալ կողմնորոշելով։ Անուղղելիությունը՝ վատ է, անուղեղությունն է սարսափելի։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն Հ. Գ. Տեղեկացնենք նաև, որ Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհը, որի մի մասն է կազմում Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը, ընդգրկված է ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության ապահովման 2016թ. ծրագրում։ ՀՀ նախագահի հանձնարարությամբ ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից տարվա առաջին կիսամյակում ավելի քան ﬔկ ﬕլիարդ դրամ է հատկացրել Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար:

Նմանատիպ նյութեր