Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված Մարտակերտ-Վարդենիս մայրուղու կառուցման հարցերին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված Մարտակերտ-Վարդենիս մայրուղու կառուցման հարցերին:
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի, շահագրգիռ կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող այս շնչերակի շինարարական աշխատանքները պետք է ընթանան բարձր մակարդակով՝ ապահովելով անհրաժեշտ որակը և նախանշված ժամկետները:
Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք, շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ: