211652_close_icon
views-count3220 դիտում article-date 22:06 13-04-2016

Թուրքիայում ընթացող վարկանիշային մրցաշարում հայաստանցի երեք բռնցքամարտիկներ դուրս եկան կիսաեզրափակիչ

Թուրքիայում ընթացող Օլիմպիական վարկանիշային բռնցքամարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց Եվրոպական խաղերի և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, Մեծ Բրիտանիան ներկայացնող Պատ Կորմակին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը նույնպես դուրս եկան եկավ կիսաեզրափակիչ փուլ: Արթուրը հաղթեց Գերմանիան ներկայացնող Չերակիս Կրիստոսին, իսկ Նարեկը առավելության հասավ իտալացի Վիչենցո Պիցարդիի նկատմաբ:

Նմանատիպ նյութեր