2201 դիտում
09:34 14-04-2016
Մարզահամերգային համալիրը կրկին աճուրդի է հանվել. Ո՞վ է լինելու ապագա գնորդը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շուրջ մութ պատմությունները շարունակվում են: Հաջորդ շաբաթ՝ ապրիլի 22-ին, ժամը 17-ին տեղի կունենա աճուրդ, որին ներկայացված է ՄՀՀ-ի գույքի մի մասը: Ավելի քան 2500 անուն ապրանքներ վաճառքի են ներկայացված մեկ լոտով, որի ընդհանուր գինը 2,3 մլրդ դրամ է: Այս նույն ապրանքները աճուրդի էին հանվել ապրիլի 1-ին, բայց հայտ չլինելու պատճառով աճուրդը չէր կայացել:
Դժվար չէ կռահել, որ մեկ լոտով աճուրդի հանված նշված ապրանքները այս անգամ էլ չեն վաճառվելու, և դրանց գինը գնալով նվազելու է անընդհատ: Նվազելու է նաև ՄՀՀ-ի շենքի գինը: Թե որքան կնվազի, կախված է նրանից, թե որքանով է պատրաստ ապագա սեփականատերը պատրաստ վճարել ՄՀՀ-ի դիմաց: Դժվար չէ կռահել նաև, որ որևէ երկրորդ հավակնորդ չի հայտնվելու երբեք, ու գինը կիջեցնեն՝ որքան ցանկանան: Չի բացառվում, որ ի վերջո, մոտ 60 մլն դոլար գնահատված արժեքով ՄՀՀ-ն վաճառվի, ասենք մի 10 մլն դոլարով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1879 դիտում
11:01 20-05-2014
Աճուրդի է հանվել Մարզահամերգային համալիրը
1340 դիտում
14:01 02-06-2014
Մարզահամերգային համալիրը կրկին աճուրդի է դրվել՝ այս անգամ 10% զեղչով
1381 դիտում
22:30 14-06-2014
Մարզահամերգային համալիրը հունիսի 17-ին դարձյալ աճուրդի կհանվի. pastinfo.am
Այս բաժնից
2230 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1660 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1462 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»