1183 դիտում
14:31 14-04-2016
Որակյալ կրթությունը կարևորագույն խնդիրների լուծման միջոց. Լ Մկրտչյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Մոսկվայում կազմակերպված Մոսկովյան միջազգային կրթական ցուցահանդեսին, որտեղ ներկայացված են տարբեր երկրների առաջատար կրթական հաստատություններ և հայտնի միջազգային ընկերություններ: Պատվիրակության կազմում են ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը և Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը մասնակցել է նաև ԵԱՏՄ մասնակից-պետությունների կրթության և գիտության նախարարների հանդիպմանը, որտեղ հանդես է եկել ելույթով և մասնավորապես նշել. "Կրթության ոլորտի միջպետական համագործակցությունը դիտարկվում է որպես արդյունավետ ձևաչափ՝ ազգային բարձրագույն կրթական համակարգերի մրցունակությունը բարձրացնելու և միջազգային կրթական համակարգում ներգրավելու տեսանկյունից: Հիմնավորումը շատ պարզ է՝ կրթության համակարգը զերծ է քաղաքական տարաձայնություններից, բայց միաժամանակ քաղաքական և տնտեսական հակասությունների կարգավորման համար լավագույն պայմաններ է փորձում ապահովել":
Նախարար Լևոն Մկրտչյանի ընդգծմամբ՝ ԵԱՏՄ շրջանակում միջպետական կրթական պայմանագրերը կարևոր են կրթության որակի բարձրացման և արհեստավարժ կադրերի պատրաստման առումով: "Մենք համոզված ենք, որ մի շարք կարևորագույն խնդիրներ ինչպես այսօր, այնպես էլ ապագայում լուծում պետք է ստանան որակյալ կրթության ապահովման միջոցով",- շեշտել է Լ. Մկրտչյանը և հավելել, որ ազգային կրթական համակարգերի հիմքում պետք է ընկած լինեն նույն արժեքները՝ ընդգծելով, որ Հայաստանը կրթության համագործակցության ոլորտում կարևորում է ընդհանուր քաղաքակրթական միջավայրի ձևավորումը:
Նմանատիպ նյութեր
1476 դիտում
22:22 23-02-2017
Կրթությունը չի կարող լինել որակյալ առանց սովորեցնող գնահատման. ԿԳ նախարար
2070 դիտում
23:11 11-08-2019
Արայիկ Հարությունյան. Սահմանամերձ բնակավայրերում որակյալ կրթությունը կարևոր է ու առաջնահերթ
1756 դիտում
16:13 23-11-2016
Էլեկտրոնային կրթությունը դադարել է լրացուցիչ կրթություն դիտվել. Լ. Մկրտչյան
Այս բաժնից
715 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»