2751 դիտում
15:33 14-04-2016
Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Արգո Ավակովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Արգո Ավակովին:
Նախագահը շնորհավորել է Արգո Ավակովին նշանակման կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա բազմամյա փորձը կնպաստի մեր երկրում առաքելության արդյունավետ իրականցմանը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունների և գրասենյակի միջև երկարամյա արդյունավետ համագործակցությունը ձևավորել է փոխվստահության մթնոլորտ՝ հույս հայտնելով, որ գրասենյակի նորանշանակ ղեկավարն իր գործունեությամբ կնպաստի ԵԱՀԿ-ի շրջանակներում հարաբերությունների առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը արդեն ձևավորված բարձր մակարդակի համագործակցությունն առավել զարգացնելու և խորացնելու ուղղությամբ: Արգո Ավոկովի խոսքով, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կշարունակի իր աշխատանքը ՀՀ իշխանությունների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ՝ ի նպաստ Հայաստանում իրականացվող բարեփոխումների:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանում սահմանադրական բարեփոխումների շրջանակներում նախատեսվող գործընթացների շուրջ, մասնավորապես անդրադարձ է եղել Ընտրական օրենսգրքի ընդունման հետ կապված աշխատանքներին և այդ գործընթացում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցությանը: Հանդիպմանը քննարկվել է նաև ԵԱՀԿ երեք հարթություններում գրասենյակի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը:
Նմանատիպ նյութեր
1588 դիտում
19:23 16-05-2016
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Արգո Ավակովին
1266 դիտում
15:53 03-06-2016
Մարդու իրավունքների պաշտպանը ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Արգո Ավակովին
1595 դիտում
20:33 19-08-2016
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
553 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
508 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1660 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր