1221 դիտում
15:53 03-06-2016
Մարդու իրավունքների պաշտպանը ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Արգո Ավակովին
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Արգո Ավակովի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրի ղեկավար Բերնհարդ Ֆրանկլը եւ ազգային իրավախորհրդատու Մարիա Սիլվանյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական եւ գործնական ամրապնդման, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, մասնավորապես՝ մարզային ստորաբաժանումների կարողությունների զարգացման հարցեր:
Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող եւ երկուստեք առաջնահերթություն ունեցող մի շարք ոլորտներում ամրապնդել եւ ընդլայնել փոխգործակցությունը:
Դեսպան Ավակովը, կարեւորելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ու նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը, պատրաստակամություն է հայտնել քննարկել հարցեր երկկողմ համագործակցության շրջանակներում:
Պաշտպան Արման Թաթոյանն իր հերթին ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կարողությունների ամրապնդման գործում ԵԱՀԿ գրասենյակի դերը, ինչպես նաեւ հաստատել իր պատրաստակամությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու:
Նմանատիպ նյութեր
2685 դիտում
15:33 14-04-2016
Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Արգո Ավակովին
1537 դիտում
19:23 16-05-2016
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Արգո Ավակովին
1535 դիտում
20:33 19-08-2016
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
883 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
736 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում