211652_close_icon
views-count2519 դիտում article-date 09:21 15-04-2016

Մանրամասներ Հայաստան-Ռուսաստան-Իրան-Վրաստան էներգետիկ պայմանագրից. «Իրատես de facto»

«Իրատես de facto» թերթը գրում է. «Օրերս կնքված Հայաստան-Ռուսաստան-Իրան-Վրաստան էներգետիկ պայմանագիրը կարելի է համարել աննախադեպ` մի քանի առումներով. հայաստանյան էներգետիկ ոլորտը, որը ռուսական «գերակայության տարածք» էր, «ճեղքում» արձանագրեց` դիվերսիֆիկացիոն լուրջ հեռանկարով: Մեր հարևանների շահերն ու հետաքրքրությունները բրգացան հատկապես հայաստանյան «գետնին» վրա, տրանզիտ ուղու վերածելով Հայաստանը ոչ միայն տնտեսական, այլև գեոքաղաքական առումներով: Հիշենք, քառակողմ հանդիպումը նախատեսված էր Վրաստանում, սակայն կողմերը եզրակացրին, որ Հայաստանը քաղաքականապես առավել «հարմարավետ» երկիր է` նման պայմանավորվածություններ ձեռք բերելու համար, որովհետև բարձրաստիճան ռուս պաշտոնյաները հակված չեն Վրաստան մեկնելու: Եթե սրան էլ գումարում ես այն «նուրբ» հանգամանքը, որ ռազմավարական կարևորության այդ պայմանագրի ստորագրումը տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա դեպքերից վայրկյաններ անց, ապա ստորագրված պայմանագիրը վերածվում է գրեթե տարածաշրջանային «համերաշխության-խաղաղության» փաստաթղթի: Այս և «մնացյալ» հարցերի շուրջ է «Իրատես»-ի զրույցը էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հետ: [b]-Պարոն Յոլյան, «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքի ձևավորման «ճանապարհային քարտեզը», ի վերջո, իրենից ի՞նչ է ներկայացնում:[/b] -Քարտեզի աշխարհագրությունը հետևյալն է. մինչև 2019 թվականը պետք է պատրաստ լինեն Իրան-Հայաստան, Հայաստան-Վրաստան 400-կՎ լարումով էլեկտրագծերը. Այրումում կստեղծվի ենթակայան և մշտական կետ` էլէներգիան «բաշխելու» համար, վրացական կողմն այդտեղից կկառուցի 500 կՎ լարումով էլեկտրագիծ` մինչև Մառնեուլ, որտեղ ենթակայանի հզորությունը պլանավորվում է 220 կՎ, ապա շինարարությունը կգնա մինչև Կազբեկ, որից հետո ռուսական կողմը, ավարտելով մեր վրաց գործընկերների հետ պայմանավորվածությունների փուլը, էլեկտրագծի կառուցումը կշարունակի մինչև Մոզդոկ: Սա է ընդհանուր պատկերը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր