211652_close_icon
views-count3737 դիտում article-date 19:38 27-01-2017

Անցկացվել է դեպի Ռուսաստան և Իրան կանոնավոր երթուղիների մրցույթը` 6-ը դեպի Ռուսաստան և մեկը` Իրան

Տրանսպորտային ոլորտի օրենսդրական փոփոխություններից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը սկսել է կանոնավոր նոր երթուղիներ կազմակերպելու գործընթացը: Արդեն հայտարարված է միջազգային ուղևորափոխադրում իրականացնող կանոնավոր 7 երթուղիների մրցույթ` վեցը դեպի Ռուսաստան և մեկը` Իրան: Տրանսպորտային ոլորտի օրենսդրական փոփոխություններից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը սկսել է կանոնավոր նոր երթուղիներ կազմակերպելու գործընթացը: Արդեն հայտարարված է միջազգային ուղևորափոխադրում իրականացնող կանոնավոր 7 երթուղիների մրցույթ` վեցը դեպի Ռուսաստան և մեկը` Իրան: Նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանի խոսքով՝ հայտատուների թիվը բավական մեծ է, մրցակցությունն էլ՝ թեժ: Ընտրվելու են լավագույնները, որոնք կհամապատասխանեն նոր օրենքով նախատեսված բոլոր չափանիշներին: Հայտատու ընկերությունների գնահատումն իրականացվում է երկու փուլով` փաստաթղթային ստուգում և տեխնիկական զննություն: Փոխադրող ընկերությունները հունվարի 27-ին Հյուսիսային ավտոկայարան էին բերել մրցույթին ներկայացված տրանսպորտային միջոցները: 5 հոգուց բաղկացած հանձնաժողովը մանրակրկիտ ստուգեց ավտոբուսները` գնահատելու համար ոչ միայն դրանց տեխնիկական վիճակը, այլև սրահի թարմությունը, նստարանների հարմարավետությունն ու ուղևորների կարիքների համար նախատեսված այլ բաղադրիչներ: «Միայն դեպի Մոսկվա սահմանված են 3 փաստացի և 1 պահուստային, մնացած երթուղիներում` 2 փաստացի և մեկ պահուստային մեծ տեղատարողությամբ ավտոբուսներ»,- ասաց Դավիթ Մելքոնյանը: Դեպի Ռուսաստան երթուղիների համար նախատեսվում են նաև մեկ փաստացի շահագործվող և միջին տեղատարողությամբ մեկ պահուստային ավտոբուսներ: Քանի որ, եղանակով պայմանավորված, մեծ տեղատարողությամբ ավտոբուսները Լարսի ավտոճանապարհով անցնելու հնարավորություն հաճախ չեն ունենում: Մրցույթը կամփոփվի 5 աշխատանքային օրվա ընթացքում: Կախված ընկերություններին տրված գնահատականներից` կորոշվի նաև երթուղու սպասարկման ժամկետը: Արդյունքների հրապարակմանը կհաջորդի Ռուսաստանի և Իրանի հետ թույլտվությունների փոխանակումը: Գործընթացի ավարտին ուղևորները հնարավորություն կունենան դեպի Ռուսաստան և Իրան երթևեկել առավել հարմարավետ ու անվտանգ պայմաններում, սահմանված չվացուցակով և միշտ նույն սկզբնակետից` Հյուսիսային ավտոկայարանից: Նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանի խոսքով՝ հայտատուների թիվը բավական մեծ է, մրցակցությունն էլ՝ թեժ: Ընտրվելու են լավագույնները, որոնք կհամապատասխանեն նոր օրենքով նախատեսված բոլոր չափանիշներին: Հայտատու ընկերությունների գնահատումն իրականացվում է երկու փուլով` փաստաթղթային ստուգում և տեխնիկական զննություն: Փոխադրող ընկերությունները հունվարի 27-ին Հյուսիսային ավտոկայարան էին բերել մրցույթին ներկայացված տրանսպորտային միջոցները: 5 հոգուց բաղկացած հանձնաժողովը մանրակրկիտ ստուգեց ավտոբուսները` գնահատելու համար ոչ միայն դրանց տեխնիկական վիճակը, այլև սրահի թարմությունը, նստարանների հարմարավետությունն ու ուղևորների կարիքների համար նախատեսված այլ բաղադրիչներ: «Միայն դեպի Մոսկվա սահմանված են 3 փաստացի և 1 պահուստային, մնացած երթուղիներում` 2 փաստացի և մեկ պահուստային մեծ տեղատարողությամբ ավտոբուսներ»,- ասաց Դավիթ Մելքոնյանը: Դեպի Ռուսաստան երթուղիների համար նախատեսվում են նաև մեկ փաստացի շահագործվող և միջին տեղատարողությամբ մեկ պահուստային ավտոբուսներ: Քանի որ, եղանակով պայմանավորված, մեծ տեղատարողությամբ ավտոբուսները Լարսի ավտոճանապարհով անցնելու հնարավորություն հաճախ չեն ունենում: Մրցույթը կամփոփվի 5 աշխատանքային օրվա ընթացքում: Կախված ընկերություններին տրված գնահատականներից` կորոշվի նաև երթուղու սպասարկման ժամկետը: Արդյունքների հրապարակմանը կհաջորդի Ռուսաստանի և Իրանի հետ թույլտվությունների փոխանակումը: Գործընթացի ավարտին ուղևորները հնարավորություն կունենան դեպի Ռուսաստան և Իրան երթևեկել առավել հարմարավետ ու անվտանգ պայմաններում, սահմանված չվացուցակով և միշտ նույն սկզբնակետից` Հյուսիսային ավտոկայարանից: [b] ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր