2258 դիտում
18:36 15-04-2016
ԱԳ նախարարի տեղակալ Հովակիմյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի խորհրդականի հետ
Ապրիլի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հանդիպեց Գիտության և տեխնոլոգիաների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Վահան Թյուրեկյանի հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը և Բնապահպանության, գիտության, տեխնոլոգիայի և առողջապահության հարցերով ԱՄՆ պետքարտուղարության տարածաշրջանային (կենտրոնակայանը` Բուդապեշտ) գրասենյակի տնօրեն Րաֆֆի Բալյանը:
Ողջունելով հյուրին, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ հայ-ամերիկյան քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, դինամիկ կերպով զարգանում են տնտեսական հարաբերությունները, ինչպես հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի, այնպես էլ վերջերս ստեղծված ՀՀ-ԱՄՆ առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի խորհրդի շրջանակներում, որի անդրանիկ նիստը կայացավ 2015թ. աշնանը Երևանում:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մեծապես կարևորեց նաև գիտության և տեխնոլոգիաների ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը և նախանշեց դրա հետագա զարգացման համար առկա մեծ ներուժը: Որպես հաջողված օրինակ, Աշոտ Հովակիմյանը նշեց ԱՄՆ տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների մասնաճյուղերի գործունեությունը Հայաստանում: Փոխնախարարը ընդգծեց, որ ՀՀ կառավարության առաջնայնություններից է տեղեկատվական տեխնոլոգիաների և գիտության ու նորարարության զարգացումը Հայաստանում: Եվ դրա վառ ապացույցն է` ս.թ. մարտի վերջին ՀՀ նախագահի աշխատանքային այցը ԱՄՆ, որտեղ նա հանդիպումներ է ունեցել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, Հարվարդի համալսարանում, այցելել մի շարք նորարարական ընկերություններ:
ԱՄՆ պետքարտուղարի խորհրդականը ներկայացրեց իր պաշտոնի լիազորությունների շրջանակը, որոնք ներառում են գիտության և տեխնոլոգիաների ոլորոտում ԱՄՆ պետքարտուղարության համար փորձագիտական աշխատանքների իրականացում, սերտ կապերի հաստատում ԱՄՆ ոչ կառավարական գիտական շրջանակների և պետական հաստատությունների միջև, ամերիկյան գիտական շրջանակները ներկայացնող սփյուռքի միջև ցանցի ձևավորում: Վահան Թյուրեկյանը կարևորեց իր այցը Հայաստան` նշելով գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում Հայաստանի գիտական շրջանակների և ընկերությունների հետ համագործակցության ընդլայնման առավելությունները:
Իր այցի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարի խորհրդականը արդեն այցելել էր հայկական մի շարք նորարական և տեխնոլոգիական ընկերություններ և լաբորատորիաներ` նշելով, որ դրանց միջոցով հայ գիտնականները կապվում են աշխարհի իրենց գործընկերների հետ:
Նմանատիպ նյութեր
721 դիտում
19:50 15-12-2015
ԱԳ նախարարի տեղակալ Հովակիմյանը հանդիպում է ունեցել Աղետների ռիսկի նվազեցման ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարի հետ
1985 դիտում
19:13 20-03-2017
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի քոլեջի ուսանողների հետ
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»