211652_close_icon
views-count1985 դիտում article-date 19:13 20-03-2017

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի քոլեջի ուսանողների հետ

Եվրոպայի քոլեջի Նատոլինի մասնաճյուղի (Վարշավա) ուսանողների՝ Հայաստան և Վրաստան ուսումնական այցի շրջանակներում մարտի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավ քոլեջի շուրջ 70 ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում փոխնախարար Հովակիմյանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները՝ անդրադառնալով ՀՀ համագործակցությանն ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Փոխնախարար Հովակիմյանը պատասխանեց քոլեջի ուսանողների բազմաթիվ հարցերին:

Նմանատիպ նյութեր