6870 դիտում
21:44 15-04-2016
«Հայրենիքի օրհասական պահին մենք ազգի զինվորն ենք, մինչդեռ այն իշխանությունը, որ հարստահարում և ծնկի է բերում իր ժողովրդին, մի օր պատժվելու է իր իսկ ժողովրդի կողմից». Գրիշա Սարգսյան
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ Գրիշա Սարգսյանի մտորումները ապրիլյան պատերազմի և դրան հաջորդած իրադարձությունների շուրջ.
Ապրիլյան հենց առաջին իսկ իրադարձություններից հետո, երբ տեսանք, որ արդեն հակամարտությունը սրվեց առաջնագծում, Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միությունը հանդես եկավ հայտարարությամբ: Մեր անդամներին, ստորաբաժանումներին բոլորին բերեցինք բարձր մարտական պատրաստության:
Անմիջապես երկրորդ օրն արձագանքեցին բոլորը և կենտրոնական գրասենյակում սկսեցինք մենք կամավորներին անդամագրել և մեկնել ռազմաճակատ: Եվ այդպես էլ եղավ, բոլորն ինքակամ միանգամից եկան, բոլորը ցանկանում էին գնալ, նույնիսկ անհատ քաղաքացիներ, երիտասարդներ ցանկանում էին մեկնել ռազմակաճակատ:
Ուզում եմ մեկընդմիշտ հասկանալի լինի բոլորին՝ ոչ թե տղերքը հավաքվեցին, որ գնան ինչ-որ մեկի խաթր, կամ իշխանությունների խաթր, ոչ, դա Հայրենիքի կանչն էր, մեր Հայրենիքը, մեր հողերը, մեր սուրբ շիրիմները պաշտպանելու համար: Չնայած որ հիասթափված և հուսալքված են, բոլորը տոկոսի տակ են, բայց հայրենիքի կանչն ուրիշ է, և իմ ղեկավարությամբ ապրիլյան 4-օրյա մարտերի ժամանակ առաջնագիծ մեկնեցին նաև միության անդամները:
Մենք զգացինք ինչ-որ բան թշնամին մտածում է ինչ-որ բան պետք է նախաձեռնի, նաև այս պահին: Չնայած իրենց ամպագոռգոռ հայտարարություններին, որ ռազմական ճանապարհով հողերը հետ կվերցնենք, Ղարաբաղը կազատագրենք և այլն և այլն… բավական է մեր Հայրենասիրությունը մարտական ոգին:
Ինչքան էլ ադրբեջանցիները վերազինված լինեն վերջին տեխնիկայով, միայն մեր մարտական ոգին և մեր հմտության շնորհիվ մենք կարող ենք պաշտպանել մեր հայրենիքը և եթե ադրբեջանը բաղտը նորից փորցիռազմական ճանապարհով հարցը լուծի ապա այս անգամ հարկ եղած դեպքում կազատագրենք Դաշտային Ղարաբաղը: Ադրբեջանը կրկին կկորցնի տարածքներ, եթե այսօր 20 տոկոս է, վաղը կլինի 40 - 50 տոկոս:
Ոմանք ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը տեսնում են տարածքներ տալու մեջ, որի դիմաց Ղարաբաղը կարող է կարգավիճակ ստանալ: Ես կատեգորիկ դեմ եմ տարածքները հանձնելուն, ու բոլոր ազատամարտիկները, որովհետև այդ հողերի վրա մենք ընկերներ ենք կորցրել և հազարավորների արյուն ենք թափել: Դա իմ անձնական կարծիքն է և բոլոր ազատամարտիկների, Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները, որոնք «Կալցո» օպերացիա հաղթեցին 90-ական թվականներին և այսօր էլ զինված են մարտական բարձր ոգով, մենք համաձայն չենք հողերի հանձնմանը: Մենք խնդիրներ ունենք, դեռ Դաշտային Ղարաբաղը պետք է ազատագրենք: Սա մեր պապենական հողերն ու տարածքներն են: Եվ պատերազմի օրենք կա՝ արյունով ազատագրված հողը երբեք հետ չի վերադարձվում:
Այս օրերին ես նկատում եմ, որ մեր հասարակության մեջ բողոքի բուռն ալիք է բարձրացել՝ ուղղված են մեր ղեկավարությանը, արտաքին գործերի նախարարությանը:
Ես մտահոգված եմ, վրդովված և ցավում եմ, որ ապրիլյան մի քանի օրյա պատերազմը մեր իշխանություններին մտածելու և մտահոգության տեղիք է տալիս: Այս օրերի պատերազմը, եթե շարունակվեր 10 օր, մենք մեծ զոհերի և ավիրածությունների դեմ կկանգնեինք, չէինք պարտվի, միանշանակ հաղթելու էինք, բայց կունենայինք մեծ կորուստներ: 22 տարի զինադադար էր, մինչև օրս միլիարդավոր դոլարներ են մտել Հայաստան: Ունեինք բավականին ժամանակ բանակը վերազինելու ամենավերջին տեխնոլոգիայով և Հայաստանի տնտեսությունը ծաղկեցնելու համար որպեսզի հայ ժողովուրդը մնար և արարեր իրենց հայրենիքում, բայց ցավոք անհայրենասեր իշխանությունների պատճառով ոչինչ չի արվել: Միայն մի քանի անձինք չունենալով սեփական տրեխներ, օգտագործելով բարձր տեխնոլոգիական օճառ և իրենց պաշտոնական դիրքը հարստահարելով և թալանելով հայ ժողովրդին, դառձել են միլիոնատերեր և այն դիզել օֆշորային գոտիներում:
Այսօր ազգովի գտնվում ենք ծանր կացության մեջ, հանապազօրյա հացի խնդիր լուծելու համար պանդխտության ցուպը ձեռքերին լքում են Հայաստանը և մեկնում են այլ երկրներ՝ հանձնվելով «Կարմիր խաչերին»:
Այո, ունենք հզոր, մարտունակ բանակ, բայց դա հզոր մարտական հոգին է զինծառայողների և համայն հայության: Եվ ես ցավում եմ… Թող իշխանությունները քիչ լափեին և թալանեին՝ նսեմացնելով հայ ժողովրդին: Մինչև օրս 22 տարվա ընթացքում պետք է Հայաստանի բանակն ամենավերջին տեխնիկայով վերազինված լիներ: Օրինակ՝ Իսրայելը 40-50 տարվա պետություն է, իսրայելցին ամբողջ աշխարհում որտեղ որ կլինի, ինչ գործ էլ որ անի, ամեն մեկի սուրբ պարտականությունն է ծաղկեցնելու իր երկիրը և հզորացնելու բանակը: Բոլորն իրենց գումաները ներդնում են իրենց երկրում, և այսօր Իսրայելը ծաղկած երկիր է և կամք է թելադրում որոշ գերտերությունների: Հայությունն ավելի հզոր, բանիմաց, ավելի խելքով ազգ ենք:
Ես քաղաքական գործիչ չեմ, բայց միանշանակ կարող եմ ասել, որ այն իշխանությունը, որ տարիներ շարունակ թալանում, հարստահարում և ծնկի է բերում իր ժողովրդին, եթե ոչ այսօր, ապա օրերից մի օր պատժվելու է իր իսկ ժողովրդի կողմից: Այսօր մեր երկրում կան գերհարուստներ, օլիգարխներ և կան սոսկալի աղքատներ, որոնք հանապազօրյա հացին կարոտ են: Ինչո՞ւ է հայությունը լքում Հայաստանը, որովհետև համատարած տիրում է անարդարություն, անբարոյականություն, կոռուպցիա և թալան:
Չի կարող պատահել, որ անձը հզոր լինի պետությունից: Այսօր ՀՀ-ում օլիգարխը ավելի հզոր է քան պետությունը: Այսօր օլիգարխներն են ղեկավարում պետությունը և կամք են թելադրում՝ որովհետև ունեն ամեն ինչ՝ գործարաններ, հանքեր, զվարճանքի կենտրոններ, ՀԵԿ-եր, բանկեր և այլ սեփականություններ: Իսկ պետությունը չունի սեփական կատու: Պետությունից թողել են միայն «Պ» տառը: Բայց պետք է հակառակը լիներ, որպեսզի բոլոր ռազմավարական նշանակության օբյեկտները լինեին պետական սեփականություն, այսինքն՝ ընդերքը, լույսը, ջուրը, կապը և նույնիսկ աղը:
Ես անկուսակցական եմ, բայց 16 տարի շարունակ հավատալով, որ երկրի կծաղկի, հայը կունենա աշխատանք և կմնա հայրենիքում, ամեն ինչ լավ կլինի՝ վստահել եմ «Հանրապետական Կուսակցությանը» և նրա առաջնորդին, օգնել և աջակցել եմ իմ թիմով, բայց զղջում և ցավում եմ դրա համար: Որ հավատացի ստին, կեղծիքին, որի համար հայցում եմ իմ ներողամտությունը հայ ժողովրդից: «Հանրապետական Կուսակցությանը» երկիրը վերածել է կոլխոզի: Այս իշխանությունները ոչ մի հարգանք չեն վայելում Սփյուռքի հայկական գաղութներում, ոչ էլ ՀՀ-ում:
Համայն հայությունը մի քանի հարկանի լուտանքներ են տալիս այս իշխանությունների հասցեին: ՀՀԿ-ի իշխանությունը երկարացել է իմ և մի քանի հաշվված անձանց մեղքով: Պետք է սթափվեն և այս կարճ պատերազմից դասեր քաղեն, ականջներին օղ անեն և ծառայեն ՀՀ-ին և հայ ժողովրդին: Համայն հայությունը մեկնում է ՌԴ խոպան, իսկ իշխանությունների համար Հայաստանն է դարձել խոպան:
Մեկ այլ խնդրի ևս ուզում եմ անդրադառնալ. ինձ հաճախ հարցնում են, որ մեր երկրին այսչափ ոստիկաններ, առավել ևս տեսախցիկներ քաղաքում հարկավոր չեն, ավելի արդյունավետ չի՞ լինի այդ ներդրումներն անել մեր պաշտպանության ոլորտում: Նախ այդ տեսախցիկները և կարմիր գծերը ոստիկանության հետ ընդհանրապես կապ չունեն, դրանք մասնավոր սեփականություն են անհատ «Parking city»-ի, իսկ ինչ վերաբերվում է
ոստիկանությանը, ոստիկանությունը միշտ հայրենիքի օրհասկան պահին ռազմաճակատում հանդես է գալիս որպես ազգի զինվոր, իսկ երկրի ներսում՝ որպես իրավապահ, պաշտպանում է օրենքն ու օրինականությունը: Միայն կուզեի ավելացնել, որ «Կալցո» օպերացիայից փառքով դուրս եկած ոստիկանությունն ամեն ինչ անում է, բացի մի կարևոր բանից՝ ոստիկանության աշխատավարձի բարձրացումից և վետերան ոստիկանների ճղճիմ կենսաթոշակի բարձրացման հարցում: Նույնիսկ ԱԺ-ում, երբ քննարկվում էր 2016 թվականի բյուջեն և այդ բյուջով 300 միլիոն հատկացրեցին դատախազների աշխատավարձերի բարձացմանը, այդ պահին որոշ պատգամավորներ քննադատեցին այդ նախագիծը և նրանք առաջարկեցին, որ դատախազության փոխարեն բարձրացնեն ոստիկանության և ոստիկան վետերանների աշխավարձերը և կենսաթոշակները, սակայն ոստիկանությունը չարձագանքեց (մենք այդ հարցին կանդրադառնանք շուտով և օրենսդրական նախաձեռնությամբ):
Վերջում ուզում եմ տեղեկացնել, որ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների անդամները գործում են ՊԲ-ի հրամանատարությամբ, նրանց մի մասը գտնվում է Ստեփանակերտում, մի մասը՝ Քարվաճառ-Մարտակերտ հատվածում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
706 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
574 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
532 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին