211652_close_icon
views-count5266 դիտում article-date 23:45 18-04-2016

Գոյություն չունի ոչ մարդու, ոչ էլ Աստծո գերիշխանություն՝ որպես բնության երևույթների անկախ պատճառներ․ Ալբերտ Էյնշտեյն

1․Երբ Էյնշտեյնին հարցնում էին, թե որտեղ է նրա լաբորատորիան, նա, ժպտալով ցույց էր տալիս իր գրիչը։ 2․Մի անգամ Գերմանիայում Էյնշտեյնը մասնակցեց բարեգործական համերգի։ Տեղացի լրագրողը, հիացած նրա կատարումով, հարցրեց իր հարևանուհուն՝ «Այս ո՞վ է նվագում» և ստացավ պատասխան՝ «Ինչպե՞ս, դուք չճանաչեցի՞ք։ Սա ախր ինքը Էյնշտեյնն է։» - «Ահ, այո, իհարկե»։ Հաջորդ օրը թերթում հայտնվեց փոքրիկ հոդված մեծ երաժիշտ, անկրկնելի ջութակահար, Ալբերտ Էյնշտեյնի ելույթի մասին։ «Մեծ երաժիշտը» շատ ուրախացավ, կտրեց հոդվածը և հպարտորեն ցույց էր տալիս իր ծանոթներին՝ «Դուք կարծում եք, ես գիտնական եմ։ Ես հանրահայտ ջութակահար եմ, ահա թե ով եմ ես իրականում»։ 3․Հայտնի լուսանկարը, որտեղ Էյնշտեյնը լեզու է ցույց տալիս, կատարվել է լրագրողների և լուսանկարչի պնդերեսության շնորհիվ, երբ նրանցից մեկը խնդրել է Էյնշտեյնին «ժպտալ խցիկին»։

Նմանատիպ նյութեր