211652_close_icon
views-count1257 դիտում article-date 14:50 18-04-2016

Ավարտվել են գետերի ու ջրանցքների հուների մաքրման աշխատանքները

Ավարտվել են մարտի 1-ից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկած մայրաքաղաքով հոսող գետերի ու ջրանցքների մաքրման աշխատանքները: Գործընթացի հիմնական նպատակը տեղումների դեպքում հնարավոր հեղեղումներից խուսափելը, ինչպես նաև ջրային զանգվածի անխոչընդոտ հոսքն ապահովելն է: Մաքրման աշխատանքները կատարվել են նաև սանիտարահիգիենիկ նկատառումներով: Կուտակված աղբն ամեն օր հատուկ տեխնիկայով տեղափոխվել է աղբավայրեր, իսկ գետերին հարակից բնակելի ու արտադրական օբյեկտների տարածքում տեղադրվել են անհրաժեշտ քանակությամբ աղբամաններ: Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին և տնտեսվարողներին հիշեցնում է, որ չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքում կկազմվեն վարչական արձանագրություններ և մեղավորները կտուգանվեն: [b]Երևանի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր