988 դիտում
14:18 18-04-2015
Ավարտվել են մայրաքաղաքով հոսող ջրանցքների ու գետերի հուների մաքրման աշխատանքները
Ապրիլի 15-ին ավարտվել են մայրաքաղաքի վարչական շրջաններով հոսող գետերի ու ջրանցքների հուների մաքրման աշխատանքները: Գործընթացի հիմնական նպատակը գարնանային տեղումների, ինչպես նաև բարձրադիր գոտիների ձյան հալոցքի դեպքում հնարավոր հեղեղումներից խուսափելը, ինչպես նաև ջրային զանգվածի անխոչընդոտ հոսքն ապահովելն էր:
Մաքրման աշխատանքները կատարվել են նաև սանիտարահիգիենիկ նկատառումներով, քանի որ Ողջաբերդ և Գետառ գետերում չեզոքացվել է հատկապես ամռան ամիսներին հարակից բնակելի թաղամասերում տհաճ հոտի ու վարակների հնարավոր տարածման հավանականությունը: Կուտակված աղբն ամեն օր հատուկ տեխնիկայով տեղափոխվել է աղբավայրեր: Մաքրման աշխատանքների ավարտին գետերն ու ջրանցքները մաքրաջրվել են ուժեղ ճնշման ջրաշիթերով:
Երևանի Քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է մաքուր պահել գետերի ու ջրանցքների հարակից տարածքները: Այդ հատվածներում աղբ թափողների լուսանկարները կտեղակայվեն ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում: Բացի այդ, օրինախախտների նկատմամբ կկազմվեն վարչական արձանագրություններ, մեղավորներն անխտիր կտուգանվեն:
Նմանատիպ նյութեր
1254 դիտում
14:50 18-04-2016
Ավարտվել են գետերի ու ջրանցքների հուների մաքրման աշխատանքները
2201 դիտում
16:29 18-04-2017
Ավարտվել են մայրաքաղաքի ջրանցքների ու գետերի հուների մաքրման գարնանային աշխատանքները
800 դիտում
16:40 13-03-2015
Մայրաքաղաքում շարունակվում են ջրանցքների ու գետերի հուների մաքրման աշխատանքները
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2056 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
709 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար