22609 դիտում
17:43 19-04-2016
Մաշտոցի ոստիկանները ժամերի ընթացքում բացահայտեցին Երևանում դեղատան վրա ավազակային հարձակումը
Այսօր` ապրիլի 19-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները` ոստիկանություն են բերման ենթարկել Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթի բնակիչ, 39-ամյա Արման Պետրոսյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ` ապրիլի 18-ին ժամը 21:20-ի սահմաններում Լենինգրադյան փողոցի 52 հասցեում գործող դեղատնից ավազակային հարձակում կատարելու մեջ:
Նա դիմակավորված ու դանակով զինված այդ ժամին մտել է դեղատուն և դանակի սպառնալիքի տակ աշխատակցուհիներ` Սոնյաի և Լուսինեի վրա դանակ պահելով ու սպառնալիքներ տալով` հափշտակել է դրամարկղում եղած 90 հազար դրամը:
Գ. Շամշյանի տեղեկություններով` ոստիկանությունը հայտնաբերել է նաև այն հագուստը, որի թևը նա կտրել և օգտագործել է որպես դիմակ:
Ա. Պետրոսյանը նախկինում եղել է դատապարտված` ավազակային հարձակում կատարելու համար և 12 տարի պատիժը կրել է Ռոստովում, մեկ անգամ էլ դատապարտվել է կողոպուտ կատարելու համար` Հայաստանում, իսկ վաղը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա նրա դատական նիստը, որտեղ մեղադրվում է ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի հատկանիշով:
Նա Երևանում բնակվել է կնոջ հետ` ընկերոջ տանը:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշով հարուցվել քրեական գործ:
Ա. Պետրոսյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+