211652_close_icon
views-count14765 դիտում article-date 20:14 20-11-2014

Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները վայրկյանների ընթացքում կատարված խոշոր չափի ավազակային հարձակումը ժամերի ընթացքում բացահայտեցին

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության ոստիկանության Թումանյանի և Տարոնի բաժինների, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության աշխատակիցները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, բացահայտել են երեկ՝ նոյեմբերի 19-ին, Ալավերդի քաղաքում 3 դիմակավորված ու զինված ստահակների կողմից կատարված ավազակային հարձակման դեպքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով օպերատիվ-քննչական խումբը Թումանյանի ոստիկանություն է բերման ենթարկել Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բնակիչ, 22-ամյա Հովհաննես Մարգարյանին և Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցի բնակիչ, 22-ամյա Անդրանիկ Մարտիրոսյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանց հայտնաբերման տեղանքի վայրում հայտնաբերվել և առգրավվել է խանութից գողացված ոսկյա զարդերի մեծ մասը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավազակային հարձակում կատարելուց հետո Հ. Մարգարյանն ու Ա. Մարտիրոսյանը 3-րդ անձի հետ խանութից փախուստի են դիմել Nissan մակնիշի 69 RM 999 համարանիշի ավտոմեքենայով, որով եկել էին խանութը թալանելու: Փախուստի ժամանակ նրանք Nissan-ով բախվել են Ալավերդի քաղաքի բնակիչ Սարգսյանի վարած ГАЗ 24 ավտոմեքենային, որից հետո փորձել էին թաքնվել, սակայն օպերատիվ քննչական խումբը ճիշտ գործողություններ կատարելով՝ Ալավերդի քաղաքի «Լեն հանքեր» թաղամասի ճանապարհին հայտնաբերեց Հ. Մարգարյանին և Ա. Մարտիրոսյանին: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերի (ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, բնակարան, պահեստարան, կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) և 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը): Քննիչի որոշմամբ Հ. Մարգարյանն ու Ա. Մարտիրոսյանը ձերբակալվել են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ալավերդիում վայրկյաններ տևած աղմկահարույց հանցագործության՝ ժամերի ընթացքում բացահայտված օպերացիան ղեկավարել են՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արտակ Կարապետյանը, նույն մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը, Թումանյանի ոստիկանության բաժնի պետ Արթուր Հարությունյանը և ոստիկանության Տարոնի բաժնի պետ Էրիկ Շարմազանովը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2014/11/19/34002/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 19-ին, զինված և ավազակային հարձակում էր տեղի ունեցել Ալավերդի քաղաքում: ժամը 16:00-16:30-ն ընկած ժամանակահատվածում դիմակավորված 3 անձինք՝ զինված ատրճանակներով, ներս էին մտել Թումանյան փողոցում գտնվող Գարիկ Հախինյանին պատկանող խանութ և զենքի սպառնալիքի տակ ոսկյա և արծաթյա իրերի վաճառքի բաժնից հափշտակել մոտ 5 մլն դրամի ոսկյա իրեր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ պահին խանութում եղել էին 3 կանայք, որոնք ոչինչ չէին կարողացել անել զինված ստահակների մոտ:

Նմանատիպ նյութեր