211652_close_icon
views-count36275 դիտում article-date 19:14 19-04-2016

Հերթական ողբերգական վթարը Արագածոտնի մարզի Ուշիի ոլորաններում. տրակտորով բարձված КамАЗ-ը կողաշրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` ապրիլի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում КамАЗ մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում` Ուշիի ոլորաններում, դեպի Երևան ընթանալիս` դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվելով` հայտնվել տնամերձ տարածքում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի` ՌԴ քաղաքացի, 59-ամյա Կազբեկ Կուդզաևը տեղում մահացել է իսկ մեկ հոգի` ՌԴ քաղաքացի, 37-ամյա Էդուարդ Կուստաևը մարմնական վնասվածքնեով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: Վիրավորին հիվանդանոց են տեղափոխել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները` վարչության պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ, ում հանձնարարականով տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Հատկապես Կարևոր Գործերով ավագ քննիչ Արթուր Դավթյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, նաև, որ բեռնատարը բարձված է եղել տրակտորով և այն նույնպես կողաշրջվել է: Օպերատիվ են գործել Աշտարակի շտապօգնության բժիշկները: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկաները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր