211652_close_icon
views-count3480 դիտում article-date 21:14 19-04-2016

Ուկրաինացի օդաչու Սավչենկոն Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցից հետո համաձայնել է դադարեցնել հացադուլը

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն օդաչու Նադեժդա Սավչենկոյի հետ հեռախոսազրույցում խնդրել է վերջինիս դադարեցնել հացադուլը: Սավչենկոն համաձայնել է: Ըստ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդման` Պորոշենկոն տեղեկացրել է Սավչենկոյին` նրան ազատ արձակելու համար նախաձեռնվող քայլերի մասին, ինչպես նաև ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի մանրամասները: Նշենք, որ Սավչենկոն համաձայնել է ժամանակավորապես դադարեցնել հացադուլը:

Նմանատիպ նյութեր